Ողջունում եմ Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման գործընթացի վերկսմանը. Սալոմե Զուրաբիշվիլի
Ողջունում եմ Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման գործընթացի վերկսմանը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ ողջունում է Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման գործընթացի վերսկսմանը:

Նախագահը հույս է հատնել, որ կողմերը կղեկավարվեն ռազմավարական գործընկերությամբ և այս գործընթացը կարճ ժամկետում կտա արդյունք:

«Ողջունում եմ Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի, տարիներ առաջ դադարեցված, սահմանագծման գործընթացի վերկսմանը, որի շուրջ պայմանավորվել ենք Ադրբեջանի նախագահ, Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Համոզված եմ, որ մեր բազմատարյա բարիդրացիական հարաբերություններից ելնելով, կողմերը կղեկավարվեն ռազմավարական գործընկերությամբ և այս գործընթացը կարճ ժամկետում կտա արդյունք»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու Բաքվում, մայիսի 23-24-ին: