Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և արագությունը գերազանցելու համար նախատեսվում է խստացնել պատժամիջոցները
Մինչև տարեվերջ, երկրի մասշտաբով գործարկվելու է տարբեր նպատակների մոտ 5 000 տեսախցիկ,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն՝ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնում, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության հերթական 5-րդ շաբաթյակի շրջանակներում կայացել է միջոցառում:
Նինո Ջավախաձեի հայտարարությամբ, ավելանալու է նաև պարեկային անձնակազմի քանակը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում:
«Մեզ համար առաջնահերթություն է, որ ավտոճանապարհային պատահարների քանակը նվազի: Այդ նպատակով ավելացնում ենք տեսախցիկներ: Մինչև տարեվերջ, երկրի մասշտաբով գործարկվելու է տարբեր նպատակների մոտ 5 000 տեսախցիկ: Պատրաստվում ենք ավելացնել պարեկային անձնակազմի քանակը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում: Նախատեսում ենք նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք սկսելու ենք քննարկել կառավարության հետ և գարնանային նստաշրջանին ներկայացնելու՝ խորհրդարանում, որը կապված է, օրինակ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, կանգ առնել-կայանելու կարգի խախտման, արագությունը գերազանցելու համար պատժամիջոցներն ավելացնելու և խստացնելու հետ»,- հայտարարել է Նինո Ջավախաձեն: