Ոչ-ոքի «Սալերնիտանայի» հետ. Խվիչա Կվարացխելիայի «Նապոլիի» չեմպիոնական տոնը հետաձգվեց #1TVSPORT
Խվիչա Կվարացխելիայի «Նապոլին» Իտալիայի Ա Սերիայում ուժերը չափեց «Սալերնիտանայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Հաղթանակի դեպքում «Նապոլին» իր պատմության մեջ երրորդ անգամ կհաղթեր Իտալիայի առաջնությունում, սակայն չեմպիոնական տոնը հետաձգվեց։
Առաջին խաղակեսում տանտերերը ոչինչ չկարողացան հորինել մրցակցի պաշտպանների հետ, ընդմիջման թիմերը դուրս եկան 0:0 հաշվով: 62-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մատիաս Օլիվերան գրավեց «Սալերնիտանայի» դարպասը և առաջ մղեց «Նապոլիին»։
Բայց 64-րդ րոպեին «Սալերնիտանայի» սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան գերազանց խաղաց տուգանային հրապարակում, անցավ Վիկտոր Օսիմենեի կողքով ու գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
32 տուրից հետո «Նապոլին» հավաքել է 79 միավոր, մեծացրել է իր առավելությունը մրցակից «Լացիոյի» նկատմամբ (61 միավոր) և ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում Իտալիայի առաջնությունից։ Հաջորդ հանդիպումը նեապոլցիները կանցկացնեն մայիսի 4-ին «Ուդինեզեի» հետ: Փոխչեմպիոն «Լացիոն» կընդունի «Սասուոլոյին»: