Ոչ ոքի ոչ մի տեղ չենք թողնի, ովքեր որակավորմամբ կտան դրա հնարավորությունը, մեզ մոտ կզբաղեցնեն լավագույն պաշտոններ,- այս մասին խոսել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանսին: Նա ընդգծել է նախարարության համակարգում լավագույն կադրեր ներգրավելու և նրանց կարիերային աճի հնարավորությունները:
«Բոլորը կունենան վերապատրաստման հնարավորություն: Ներքին գործերի նախարարությունը մեծ կառույց է: Ունենք համակարգում մարդկանց պահելու հնարավորություն, սակայն գիտակցում ենք, որ պետք է գնահատվի կոմպետենցիան:
Ընդունման ձևի առնչությամբ հաստատվում է նոր կանոն, թե ինչպես է տեղի ունենալու կարիերային աճը: Մարդը մի աստիճանից մյուսին չի բարձրանա, եթե չունենա անցած համապատասխան որակավորման վերապատրաստման կուրսեր»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
«Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում Եվրամիության քրեական արդարադատության աջակցության նախագծի օժանդակությամբ ներքին գործերին նախարարությունն անցկացրել է «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսը բացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: