Ոչ ոք շահագրգռված չէ Վրաստանում ապակայունացմամբ, բոլորս ցանկանում ենք խաղաղություն, սա է հստակ ուղերձը բոլոր քաղաքական կողմերին. Եվրապատգամավոր
Ոչ ոք շահագրգռված չէ Վրաստանում ապակայունացմամբ, բոլորս ցանկանում ենք խաղաղություն, սա է հստակ ուղերձը բոլոր քաղաքական կողմերին. Եվրապատգամավոր

Ոչ ոք շահագրգռված չէ Վրաստանում ապակայունացմամբ, մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն, և սա հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին,- այս մասին գերմանացի եվրախորհրդարանային, Հեմլութ Գեյուքինգը հայտարարել է ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից հետո:

«Իհարկե, հիմնական հարցը գալիք ընտրություններն են: Ընտրությունները պետք է անց կացվեն արդար միջավայրում: Ձեզ հարկավոր է արդար ընտրական համակարգ, և կառավարությունը պետք է տեսնի դա: Եվրոպային մերձենալու համար կա միայն մեկ տարբերակ, և դա մարդու իրավունքներն են, արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, որը դուք պետք է հարգեք: Թափանցիկ և արդար ընտրական համակարգը դրա մի մասն է: Ոչ ոք շահագրգռված չէ Վրաստանում ապակայունացմամբ, բոլորս ցանկանում ենք խաղաղություն, սա է հստակ ուղերձը բոլոր քաղաքական կողմերին»,- ասել է պատգամավորը: