Ոչ մի տնօրեն աշխատանքից չի հեռացվել, բացառում ենք քաղաքական նշանով որևէ մեկի ազատումը. Կրթության նախարարություն
Նախարարության կողմից տեղի չի ունեցել ոչ մի տնօրենի ազատում,- ասել են կրթության նախարարությունում, ընդդիմության կողմից տարածված տեղեկության կապակցությամբ:
Նախարարությունում նշել են, որ բացառվում է քաղաքական նշաններով որևէ մեկի ազատումը:
«Վրաստանի ողջ տարածքում գործող հանրային դպրոցների հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված տնօրենների մոտ փուլ առ փուլ լրանում է աշխատանքային պայմանագրի վեցամյա ժամկետը: Այս տեղեկատվությունը քաջ հայտնի է հանրային դպրոցների բոլոր տնօրեններին, քանի որ տնօրենն ընտրվում է վեց տարի ժամկետով:
Նախարարության կողմից ոչ մի տնօրեն չի հեռացվել աշխատանքից: Նրանք բոլորը հնարավորություն ունեն մասնակցելու հայտարարված դպրոցների տնօրենների ընտրության մրցույթին:
Ըստ այդմ, նախարարությունը բացառում է որևէ մեկին աշխատանքից հեռացնելը քաղաքական դրդապատճառներով»,- ասել են կրթության նախարարությունից:
Ժամկետը լրանալու պատճառով, աշխատանքից ազատվել էր Քսանիի հանրային դպրոցի տնօրեն Դոդո Ճոտորլիշվիլին: Նրա որդին, Բեքա Լելուաշվիլին մորը աշխատանքից ազատելը կապում է ազգային շարժման հետ իր կապի հետ: Ըստ Բեքա Լելուաշվիլիի, նշված որոշման արդյունքում անհրաժեշտ է դարձել Դոդո Ճոտորլիշվիլիին տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց: Ինչպես ասում է Լելուաշվիլին, իր մոր մոտ նկատվել են սրտի կաթվածի նշաններ: Հիվանդանոցում է գտնվում նաև ազգային շարժման անդամ Խատիա Դեկանոիձեն: