Ոչ մի գաղթականի այլևս պետք չէ որևէ մեկին բացատրել՝ մենք երկիր ենք, թե ամերիկյան նահանգ. Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցը հրապարակել է «Ստադիո Մարադոնա» մարզադաշտում արված լուսանկարը #1TVSPORT
Ոչ մի գաղթականի այլևս պետք չէ որևէ մեկին բացատրել՝ մենք երկիր ենք, թե ամերիկյան նահանգ. Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցը հրապարակել է «Ստադիո Մարադոնա» մարզադաշտում արված լուսանկարը #1TVSPORT

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից Դիմա Նեբիերիձեն լուսանկար է հրապարակել Մարադոնայի անվան մարզադաշտից, որտեղ նեապոլցիները ջերմորեն ողջունում են Խվիչա Կվարացխելիայի հայրենիքից եկած վրացի երկրպագուներին և «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ մարզադաշտ եկած ուղղափառ քահանային։

«Խորհրդանշական լուսանկար այսօրվա Նեապոլից։ Այս տղան փոխեց ձանձրալի առօրյան, համախմբեց բոլորին՝ անկախ քաղաքական պատկանելությունից, հայացքներից, կարգավիճակից, դիրքից։ Հաճախ մարդիկ չեն հասկանում, թե ինչու է ֆուտբոլն այդքան կարևոր ուրիշների համար: Նրանք չեն գիտակցում, որ ֆուտբոլը լվանում է մարդու կյանքում առկա խնդիրները, ցավն ու սթրեսը։ 90 րոպեի ընթացքում մարդիկ մոռանում են ամեն ինչ և ամբողջությամբ կենտրոնանում խաղադաշտում՝ երգելով, վանկարկելով, կիսելով իրենց փորձառություններն ու պատմությունները շրջապատող հազարավոր մարդկանց հետ: Նրանք շատ էներգիա և հույզեր են ստանում և տալիս:

Ֆուտբոլը սոցիալական մեծ իրադարձություն է։ Ոչ մի ներգաղթյալ կարիք չունի որևէ մեկին բացատրելու, թե ինքը որտեղից է, որ հարևան նահանգներում ենք գտնվում, երկիր ենք, թե ամերիկյան նահանգ, Ստալինն ու Շևարդնաձեն, ընդամենը չորս բառ՝ «Ես Խվիչայի երկրից եմ», իսկ դուք շարունակեք, ձեր ճանապարհին հպարտ, ուսերը բարձր պահած»,- գրել է Դիմա Նեբիերիձեն։

Արդեն երրորդ տարին է, ինչ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից Դիմա Նեբիերիձեն ղեկավարում է կազմակերպությունում սոցիալական մեդիայի ուղղությունը և միաժամանակ աշխատում է ՈՒԵՖԱ-ի թվային մարքեթինգի թիմում։