Ոչ մեկին չեմ առաջարկում հաշտեցման հանդիպում, առաջարկում եմ բոլորիդ դուրս գանք պայքարի և միասին պայքարենք թմրանյութեր իրացնողների դեմ
Ոչ մեկին չեմ առաջարկում հաշտեցման հանդիպում, առաջարկում եմ բոլորիդ դուրս գանք պայքարի և միասին պայքարենք թմրանյութեր իրացնողների դեմ

Ոչ մեկին չեմ առաջարկում հաշտեցման հանդիպում, իմ քույրեր և եղբայրներ, իմ ընկերներ, ես առաջարկում եմ, որ բոլորս միասին դուրս գանք պայքարի և միասին պայքարենք թմրատրաֆիկի և թմրանյութեր իրացնողների դեմ,- այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի կապակցությամբ:

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, ընթանում են սպեկուլացիաներ, որ երեկ տեղի ունեցածը հարված էր գիշերային տնտեսության և ակումբային երաժշտության վրա:

«Ինչ վերաբերում է երեկվա փաստին, ապա լսում ենք սպեկուլացիաներ, որ սա հարված է գիշերային տնտեսության զարգացման վրա, ես չեմ համաձայնում դրան: Խոսքը վերաբերում է ակումբային երաժշտությանը հարված հասցնելուն և այս ոլորտի գոյությանը, ես նույնպես չեմ համաձայնում դրան:

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գիշերային տնտեսությունը զարգանալու է և ակումբային բեմը, որը կայացված է, անպայման զարգանալու է և մեր կողմից լինելու է աջակցություն:

Հպարտանում եմ այն հաջողությամբ, որը ունի մեր քաղաքը: Սակայն պետք է տարանջատենք երկրորդը, որը շատ ցավալի է և ոչ մեկին չեմ առաջարկում հաշտեցման հանդիպում, առաջարկում եմ բոլորիդ, իմ քույրեր և եղբայրներ, գիտեմ, որ իմ հանդեպ այս մարդիկ ունեն որոշակի հարգանք, որը ես գնահատում եմ: Ես առաջարկում եմ, որ բոլորս միասին դուրս գանք պայքարի և միասին պայքարենք թմրատրաֆիկի և թմրանյութեր իրացնողների դեմ»,-հայտարարել է Կալաձեն:

Կախա Կալաձեի խոսքերով, կառավարության թիմը առավոտից քննարկում է այս հարցը և նրանց դռները բաց են բանակցությունների համար: