Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի. Թեա Ծուլուկիանի
Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի,֊ այս հայտարարությունը արել է փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։
Նա վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության կապակցությամբ երեկ տարածած լուրը անվանել է կեղծ, ֆեյք նյուս։ Բացի այդ Ծուլուկիանիի խոսքով, նման կեղծ լուրեր տարածվում են նաև իր հասցեին։