Ոչ մեկ չի տուգանի անձին, որը առողջական խնդիրների պատճառով չի կարող կրել դիմակ. Անրի Օխանաշվիլի
Ոչ մեկ չի տուգանի անձին, որը առողջական խնդիրների պատճառով չի կարող կրել դիմակ,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին:
Ըստ նրա, եղել են շահարկումներ, որ եթե մարդը որոշակի առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ կրել դիմակ, նա կտուգանվի, դա այդպես չէ:
Դիմակ կրելու կարգը խախտելու համար սահմանվել է տուգանք: Ինչպես պարզաբանել է իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահը, դիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանքը 50 լարիի փոխարեն կլինի 20 կամ 30 լարի: