Ոչ մեկ չի թաքցնում, որ Վրաստանում համավարակաբանական իրավիճակը ծանր է, սակայն կառավարելի
Ոչ մեկ չի թաքցնում, որ Վրաստանում համավարակաբանական իրավիճակը ծանր է, սակայն կառավարելի

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում համավարակաբանական իրավիճակը բարդ է, սակայն կառավարելի: Ըստ նրա, ճիշտ է, հիվանդների հոսպիտալացման հարցում որոշ թերություններ կան, բայց յուրաքանչյուրին ցուցաբերվում է օգնություն ՝ ըստ անհրաժեշտության:

«Ոչ ոք չի թաքցնում, համավարակաբանական իրավիճակը բարդ է, սակայն այս փուլում իրավիճակը կառավարելի է: Նույն առավոտվա դրությամբ կար մոտ 350 ազատ մահճակալ, այդ թվում ազատ էր մի քանի հարյուր շնչառական սարք: Հասկանում եմ, գիտեմ, որ ստացիոնարի հարցերում կան որոշ բացթողումներ, բայց ի վերջո, ով դրա կարիքը ունի, նա տեղավորվում է ստացիոնար: Ստացիոնարից դուրս մահացությունը մեր երկրում ամենացածր ցուցանիշներից մեկն է»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: