Ոչ մեկ չի ցանկանում սահմանափակումներ, սակայն կշեռքի վրա դրված է մարդու առողջությունը և կյանքը. Ամիրան Գամղրելիձե
Ոչ մեկ չի ցանկանում սահմանափակումներ, սակայն կշեռքի վրա դրված է մարդու առողջությունը և կյանքը, – այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, այս մասշտաբի համավարակ աշխարհում չի եղել 100 տարի:
«Համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդներից մեկը այս սահմանափակումներն են, կարգավորումները և պատվաստումները: Ես հասկանում եմ, ներողություն եմ խնդրում բնակչությունից, որ այդ սահմանափակումները հաստատվում են, բայց մենք պետք է անցնենք դանակի եզրով, այսինքն պետք է անցնենք ոսկե միջինով: Որոշ ժամանակ մենք կունենանք սահմանափակումներ, կունենանք թեթևացում համաձայն համավարակային իրավիճակի, քանի որ մյուս կողմում մարդու առողջությունն է: Ինչպես գիտեք, մենք ծանր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներ ունեցանք, երբ Վրաստանում օրական գրանցվում էր 5000-ից ավելի դեպք և եթե սահմանափակումները չգործեին նոյեմբերի վերջին, մենք կհայտնվեինք շատ բարդ իրավիճակում», – հայտարարել է Ամիրան Գաղկրելիձեն: