Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնվում են ՆԳՆ-ում
Ներքին գործերի նախարարություն են գնացել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» նախագահ Սուլխան Սալաձեն, «Մարդու իրավունքների կենտրոնի» ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլին և Մարդու իրավունքերի ուսումնական և մոնիտորինգի կենտրոնի (EMC) արդարադատության և ժողովրդավարարության ծրագրի տնօրեն Սոփո Վերձեուլին:
Ինչպես հայտարարել են ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանց հետ կապ են հաստատել ներքին գործերի նախարարությունից, որտեղ անցկացվում է հանդիպում Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով: Նրանց խոսքով, հանդիպումը հավանաբար կկայանա ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Առաջին ալիքը կապ է հաստատել ներքին գործերի նախարարության հետ, որտեղ հայտարարել են, որ ՆԳՆ-ում անցկացվում է փակ հանդիպում, սակայն գերատեսչությունում չեն կոնկրետացնում հանդիպման թեման: Գերատեսչությունում նաև չեն մեկնաբանում, ներկա է, թե ոչ Գիորգի Գախարիան հանդիպմանը: