Ուզրա Զեյա. Իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակությունը վճռորոշ դեր են խաղում Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին աջակցելու գործում
Ուզրա Զեյա. Իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակությունը վճռորոշ դեր են խաղում Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին աջակցելու գործում

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հասարակության անդամների հետ։ Այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Ես շնորհակալ եմ վրացի իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության հետ հանդիպման համար, ովքեր վճռորոշ դեր են խաղում Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ճանապարհին աջակցելու գործում։ ԱՄՆ-ը կոչ է անում բոլորին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»,- գրել է Ուզրա Զեյան։