Ուզրա Զեյա. ԱՄՆ-ն լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության Վրաստանի եվրատլանտյան ապագային սպառնացող հակաժողովրդավարական գործողություններով
Ուզրա Զեյա. ԱՄՆ-ն լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության Վրաստանի եվրատլանտյան ապագային սպառնացող հակաժողովրդավարական գործողություններով

«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, որոնք սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ապագային»,-սոցցանցում գրառում է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան։

Ուզրա Զեյայի խոսքով՝ ինքը Վրաստան է եկել, ի թիվս այլ բաների, նաև իր աջակցությունը հայտնելու վրաց ժողովրդին։

“Բարեւ Ձեզ։ Մենք եկանք Թբիլիսի՝ ընդգծելու մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նաև վրաց ժողովրդին՝ ներառյալ ազատ և արդար ընտրությունների, ներառյալ միավորումների և արտահայտվելու ազատությունը: ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, որոնք սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ապագային»,- գրել է Ուզրա Զեյան։