Ուժի մեջ է մտել Վրաստանի և Լեհաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին վերանայված համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել «Վրաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև եկամտի կրկնակի հարկումից խուսափելու և հարկեր չվճարելու և հարկերից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նորացված համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի և Վրաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիուս Մաշկևիչի կողմից 2021 թվականի հուլիսի 7-ին։
«Հատկապես կարեւոր է, որ այս համաձայնագիրը փոխարինեց 2006 թվականին Վրաստանի եւ Լեհաստանի միջեւ կնքված համաձայնագրին։
Նոր փաստաթուղթը հիմնված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2017 թվականի նորացված մոդելի վրա և արտացոլում է հարկային բազայի նվազեցման և շահույթի փոփոխման (BEPS) նախագծով սահմանված չափանիշները։
Հարկ է նաև նշել, որ նոր պայմանագրում նվազեցվել են շահաբաժինների, տոկոսների և ռոյալթիների պահումների դրույքաչափերը և հին պայմանագրով նախատեսված 10%-ի փոխարեն սահմանվել են 5%:
Համաձայնագրի նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության խթանումն ու ներդրումների ներգրավումն է։
Ներկայում 57 երկրների հետ գործում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը»,- նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ։