Ուժի մեջ է մտել Վրաստանի և Իսպանիայի միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Պայմանագրի համաձայն՝ կողմերի կողմից տրված վավեր վարորդական վկայական ունեցողները կկարողանան հավասար գործողության վարորդական վկայական ստանալ իրենց օրինական բնակության երկրում՝ առանց տեսական կամ գործնական թեստ հանձնելու։
«Վրաստանը նման պայմանագրեր է կնքել նաեւ Իռլանդիայի եւ Հունաստանի Հանրապետության հետ։
Վրաստանի կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կողմերի համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտից հետո, և Իռլանդիայում վրացական վարորդական վկայականների փոխանակումը տեղի կունենա»,- նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։