Ուժի մեջ է մտել պայմանագիրը, ըստ որի Վրաստանի և Հայաստանի միջև տեղաշարժը հնարավոր է կենսաչափական նույնականացման քարտով
Ուժի մեջ է մտել ՝ «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիների երկկողմանի առանց վիզայի տեղաշարժի մասին» համաձայնագիրը, որը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Երևանում, 2023 թվականի հունվարի 12-ին:
Ինչպես պարզաբանել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, համաձայնագիրը նպատակ ունի փոխադարձ երթեւեկության համար էլ ավելի բարենպաստ պայմաններ մտցնել Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների համար։
«Համաձայնագրի համաձայն՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն կենսաչափական նույնականացման քարտով Վրաստանից Հայաստան և հակառակը մեկնել միջազգային ճանապարհորդության համար թույլատրված սահմանային անցակետով», – ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Երկու երկրների վարչապետների ստորագրած համաձայնագիրը փոխարինում է 1993 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներում առանց վիզայի ռեժիմի տեղաշարժի մասին» համաձայնագիրը։