Ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված քառօրյա հրադադարի մասին համաձայնագիրը
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա զինադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Գազայի հատվածում ավիահարվածներն առայժմ դադարել են։
Ըստ տեղեկությունների՝ գերեվարված խաղաղ բնակիչները ազատ կարձակվեն տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսին։
Տեղեկության համար, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածության համաձայն՝ 150 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց չորս օրվա ընթացքում ազատ կարձակվեն 50 պատանդներ։