Ուժի մեջ է մտել Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը
Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը մտել է ուժի մեջ:
Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանը:
«Այսօր ուժի մեջ է մտել Հյուսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի միջեւ ստորագրված առանց վիզայի ճանապարհորդության մասին համաձայնագիրը: Սա Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններում նոր հաջողված գլխի սկիզբ է և համագործակցության հետագա խորացման քայլ», – ասել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանը: