Ուժի մեջ է մնում տրանսպորտի սահմանափակումը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում
Կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ քաղաքային տրանսպորտի սահմանափակումները ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում:
Երկրի ողջ տարածքով միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ:
Մասնավոր տրանսպորտային միջոցներով տեղաշարժը կրկին կլինի թույլատրելի:
«Բացառություններ կլինեն Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին և Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 6-ին:
Չնայած այս բացառություններին, համակարգող խորհուրդը բնակչությանը կոչ է անում տոները նշել ընտանեկան սերտ շրջապատում»,- հայտարարել է Ցքիտիշվիլի:
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: