Ուժի չկիրառման տեքստի շուրջ չենք կարողացել համաձայնության գալ. Գրիգորի Կարասին

Ժնևի բանակցությունների մասնակիցները տարբեր պատկերացում ունեն այն բանի մասին, թե ինչ պետք է գրվի ուժի չկիրառման պայմանագրում,- այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ Ժնևի բանակցությունների ավարտից հետո:

Նրա խոսքով, հենց տարբեր հայացքների պատճառով է, որ չեն կարողացել համաձայնության գալ տեքստի շուրջ:

Միջազգային բանակցությունների 43-րդ փուլը Ժնևում ընթանում էր մարտի 27-28-ին: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Դավիթ Դոնդուան: Հրադադարի պայմանագրի տեքստը մշակելուց բացի, քննարկումների գլխավոր թեման էր Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստը: