Ուժգորոդ քաղաքում ընթանում է Ուկրաինայի և Սլովակիայի վարչապետների հանդիպումը
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում ընթանում է Ուկրաինայի և Սլովակիայի վարչապետների հանդիպումը։ Ինչպես սոցցանցում գրում է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայի և Սլովակիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև եվրոպական նախաձեռնությունների աջակցությունը։
«Մենք կառուցողական և գործնական երկխոսության հույս ունենք»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Ուժգորոդի հանդիպումից առաջ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում կյանքը «բացարձակ նորմալ է», եւ այնտեղ պատերազմ չկա։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է պատրաստվում հանդիպել Դենիս Շմիգալին Ուժգորոդում, այլ ոչ Կիևում, քանի որ Կիևում ավելի լավ կարող է տեսնել պատերազմի արդյունքները, Ֆիզոն ասաց, որ տարբերություն չի տեսնում։