ՈՒժգին հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի մի քանի շրջանից տարհանել են բնակչությանը
ՈՒժգին հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի մի քանի շրջանից տարհանել են բնակչությանը

ՈՒժգին հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի մի քանի շրջանից տարհանել են բնակչությանը, այդ թվում նաև Սանտա Բարբարայից:

Ինչպես հայտնում են օդերևույթաբանները հրդեհի մարման աշխատանքներին խանգառում է քամին: Նրանց խոսքերով հրդեհը, որին անվանել են «Թոմաս», մոտենում է Խաղաղ օվկյանոսին: Հրդեհը արդեն ոչնչացրել է 1000 քառակուսի մետր տարածք: Հրդեհը առաջացել է դեկտեմբերի 4-ին և դրա արդյունքում մահացել է երկու մարդ:

Ընդհանուր առմամբ հրդեհը ոչնչացրել է 1000-ից ավելի շինություն, այդ թվում 750 բնակելի տուն: Հրդեհի մարման գործողությանը մասնակցում է 8 հազարից ավելի հրշեջ: