«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը բողոքի երթ է անցկացնում դեպի Սխվիլոյի բանտ
«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը բողոքի երթ է անցկացնում դեպի Սխվիլոյի բանտ

Բողոքի ակցիա-երթ է անցկացվում դեպի Սխվիլոյի բանտ: Ցուցարարները հավաքվել էին Առաջին Հանրապետության հրապարակում:

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավայի խոսքով, անհրաժեշտ է ակտիվացնել հասարակությունն ու իշխանությանը՝ կալանավորված քաղաքացիներին ազատելու համար:

«Մենք պահանջում ենք հասարակության ակտիվացում, որպեսզի ստիպենք մեր կառավարությանը ակտիվորեն պայքարել եւ օգտագործել իր տրամադրության տակ եղած լծակները՝ մեր քաղաքացիներին ազատլու համար: Մենք խորհրդանշական հավաք կանցկացնենք Սխվիլո բանտի շրջակայքում և հասարակությանը, իշխանությանը և միջազգային հանրությանը կոչ կանենք ավելի ակտիվանալ: Մենք դրական փորձ ունենք Վաժա Գափրինդաշվիլիի ազատ արձակման հետ կապված», – ասաց Դավիթ Քացարավան:

Հանրահավաքին միացան նաեւ «Լեյբորիստական ​​կուսակցության» անդամ Լաշա Չխարտիշվիլին, «Եվրոպական Վրաստանի» անդամ Լեւան Թարխնիշվիլին եւ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին: