Ուժեղ քամու պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Ուժեղ քամու պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով,- տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։
Նրանց խոսքով՝ ուժեղ քամին որոշ խնդիրներ է ստեղծել մայրաքաղաքում։
«Կան ծառերի տապալման, ծառերի ճյուղեր կոտրելու, տանիքներ վնասելու դեպքեր։ Ուժեղ քամին Կրծանիսի թաղամասում գտնվող պատմական հուշարձանի տանիքը պոկել է և քանդել շենքի մի հատվածը։ Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ամբողջ հզորությամբ աշխատում են վնասը վերացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Թբիլիսիի բոլոր տասը շրջանների աշխատակիցները դեպքի վայրում են և հնարավորինս օգնում են տուժած ընտանիքներին։
Միաժամանակ «Էկոսերվիս գրուպ»-ի աշխատակիցները տարածքից հեռացնում են կոտրված ծառերն ու ծառերի ճյուղերը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 13-ին մայրաքաղաքում սպասվում են քամու ուժգնացում։ Հնարավոր վնասներից խուսափելու համար Աղմաշենեբելի նրբանցքում բարձրացված պետական դրոշը ժամանակավորապես հանվել է, և եղանակը լավանալուն պես դրոշը կրկին կբարձրացվի։ Վատ եղանակի պատճառով առաջացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծին՝ 2 72 22 22»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։