ՈՒժեղ քամու պատճառով, փրկարարական կանչերի մեծամասնությունը գրանցվել է Դիդի Դիղոմի թաղամասից
ՈՒժեղ քամու պատճառով, փրկարարական կանչերի մեծամասնությունը գրանցվել է Դիդի Դիղոմի թաղամասից

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության լրատվությամբ, ուժեղ քամու պատճառով, փրկարարական կանչերի մեծամասնությունը գրանցվել է Դիդի Դիղոմի թաղամասից:

Աղետի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

«Վրաստանում, հրշեջ-փրկարարական ծառայություն ընդհանուր առմամբ մտել է 250-ից ավելի զանգ, այդ թվում 166-ը Թբիլիսիում, իսկ 88-ը տարբեր շրջաններում:

Թբիլիսիում ամենից շատ ահազանգ ստացվել է Դիդի Դիղոմիից, Դիղոմիի մասիվից, Սաբուրթալոյից, Սամգորիից և Իսանիից:

Բնակչությունը հիմնականում փրկարարական ծառայությանը դիմել է շենքերի և էլեկտրասյուների վնասվելու պատճառով: Բարեբախտաբար տուժածներ չկան»,-ասված է արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հայտարարության մեջ: