Ուժեղ քամու պատճառով, Ամստերդամի օդանավակայանում անհայտ ժամանակով հետաձգվել է 176 չվերթ
Ուժեղ քամու պատճառով, Ամստերդամի օդանավակայանում անհայտ ժամանակով հետաձգվել է 176 չվերթ

Ուժեղ քամու պատճառով, Ամստերդամի Սխինհոլի օդանավակայանում 1200 չվերթից անհայտ ժամանակով հետաձգվել է 176 չվերթ:

Չվերթներ չեն իրականացվում Լոնդոնդի, Պրահայի և Ցյուրիխի ուղղությամբ:

RTL հեռուստաընկերության տեղեկությամբ, Ամստերդամում ուժեղ քամին պոկել է տների տանիքները, վնասել էլեկտրափոխանցող լարերը, որի պատճառով մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: