Ուժեղ քամին Օզուրգեթիում վնասել է մի քանի շենքեր և էլեկտրահաղորդման գծեր
Ուժեղ քամին Օզուրգեթիում վնասել է մի քանի շենքեր և էլեկտրահաղորդման գծեր

Վատ եղանակն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Օզուրգեթիում։ Վնասվել են մի քանի շինություններ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր։

Դոլիձեի փողոցում գտնվող հինգ հարկանի շենքի տանիքը քամուց ամբողջությամբ պոկվել է։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Վնասի ստույգ չափը դեռևս հայտնի չէ։ Օզուրգեթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը կորոշի հատուկ հանձնաժողովը։

«Օզուրգեթիի քաղաքապետ Ավթանդիլ Թալակվաձեն այցելել է տարերային աղետից տուժած տարածքներ և համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքային ծառայություններին։ Այս պահին գյուղապետի ներկայացուցիչները ծանոթանում են գյուղերում տիրող իրավիճակին։ Օզուրգեթիի քաղաքապետարանի հետ մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները և շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Գյուղերի մի մասին արդեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը», – ասել է Օզուրգեթիի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Նինո Բախտաձեն։