Ուզբեկստանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում
Ուզբեկստանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում

Ուզբեկստանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ Սրա պատճառը Կարակալպակստանի ինքնավար մարզում, մասնավորապես նրա մայրաքաղաք Նուկուսում տեղի ունեցած բողոքի ակցիան էր, որը գնահատվեց որպես իշխանությունը զավթելու փորձ։

Ինքնավար մարզի բնակչությունը հուլիսի 1-ին երթ է կազմակերպել՝ Ուզբեկստանի Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո, ըստ որի՝ չեղյալ են հայտարարվում Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և հանրապետությունից դուրս գալու իրավունքը։ Կարակալպակստանի մարզը զբաղեցնում է երկրի տարածքի 40%-ը, սակայն երկրի բնակչության միայն 7%-ը, մոտ 2 մլն մարդ է այնտեղ ապրում։

«Խուկի» հրապարակման համաձայն՝ հուլիսի 2-ին ձերբակալվել է ակտիվիստ Դաուլետմուրատ Թաժիմուրատովը, ով մեկ օր առաջ ելույթ է ունեցել հանրահավաքում և հայտարարել հուլիսի 5-ին հաջորդ ակցիայի մասին։

Այս պահին ինքնավար մարզում ընդհատումներով են գործում ինտերնետը և բջջային կապը։ Տեղացիներն այլևս հնարավորություն չունեն համացանցում ֆոտո-վիդեո նյութեր տարածելու։ Նուկուս քաղաքի մուտքն արգելափակված է։ Փակ է եղել նաև ինքնավար մարզի հետ սահմանը