ՈՒԵՖԱՆ-ն հերքել է տեղեկությունը Եվրո 2020-ը Ռուսաստանում անցկացնելու մասին
ՈՒԵՖԱՆ-ն Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կանցկացնի 12 երկրի 12 մարզադաշտում, ինչպես դա նախատեսված էր:
Մի քանի աղբյուրների փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ն հերքել է տեղեկությունն այն մասին, որ մրցաշարի բոլոր խաղերը, հնարավոր է, անցկացվեն միայն Ռուսաստանի տարածքում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով, Եվրո 2020-ը կանցկացվի 2021 թվականի ամռանը: Առաջնությունը կանցկացվի Լոնդոնում, Մյունհենում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստ, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում և Սանկտ-Պետերբուրգում: