ՈՒԵՖԱ-ն Ուկրաինային առաջարկում է որակավորման հանդիպումը վերածել երկակի նշանակության խաղի #1TVSPORT
ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիային առաջարկել է ԱԱ 2022-ի կիսաեզրափակչի փլեյ-օֆֆի Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը անցկացնել ոչ թե հունիսի 7-ին, այլ մայիսի 31-ին կամ հունիսի 1-ին։ Այս մասին հայտնում է unian.net-ը։
Ամենայն հավանականությամբ, ուկրաինական կողմը որպես մենամարտի օր կընտրի հունիսի 1-ը, քանի որ նախապատրաստական մեկ լրացուցիչ օրը մեծ նշանակություն ունի։ Ուկրաինացի լեգեոներները կկարողանան ներկա գտնվել ազգային հավաքականի հանդիպմանը միայն մայիսի 22-23-ը։
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն առաջարկել է, որ խաղը լինի երկակի նպատակներով, որպեսզի դրա արդյունքը հաշվվի ինչպես 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին, այնպես էլ ազգերի լիգայում – այս մրցաշարում Շոտլանդիա-Ուկրաինա խաղը նախատեսված է հունիսի 7-ին, մինչ Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա:
Հունիսին Ուկրաինայի հավաքականը Ազգերի լիգայում կանցկացնի ևս երկու հանդիպում՝ հունիսի 4-ին կայցելի Իռլանդիա և հունիսի 11-ին տանը կընդունի Հայաստանին: Եթե Ուկրաինան հաղթի Շոտլանդիային 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի կիսաեզրափակչում, ապա եզրափակիչում կհանդիպի Ուելսի հետ։ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու դեպքում Ուկրաինան հանդես կգա B խմբում, որտեղ կընդգրկվեն նաև Իրանը, ԱՄՆ-ն և Անգլիան։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մասը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Սա պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ոչ թե ամռանը, այլ նոյեմբեր-դեկտեմբերին։