ՈւԵՖԱ-ն Գուրամ Կաշիային պարգևատրել է ազգային հավաքականում անցկացրած 100 խաղի համար #1TVSPORT
ՈւԵՖԱ-ն Գուրամ Կաշիային պարգևատրել է ազգային հավաքականում անցկացրած 100 խաղի համար #1TVSPORT

Վրաստանի և Նորվեգիայի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ Գուրամ Կաշիային շնորհվել է հատուկ մրցանակ՝ ՈւԵՖԱ-ն «Խաչակիրների» ավագին պարգեւատրել է ազգային հավաքականում անցկացրած 100 հանդիպման համար։

Նորվեգիայի հետ հանդիպումը Գուրամ Կաշիայի 103-րդ հանդիպումն էր ազգային հավաքականում, և այս ցուցանիշով նա ազգային հավաքականի ռեկորդակիրն է՝ թիմի նախորդ ավագներ Լևան Կոբիաշվիլին և Ջաբա Կանկավան անցկացրել են 100-ական հանդիպում։

Գուրամ Կաշիան Վրաստանի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից և այս ընթացքում անցկացրած 103 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։