Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ իրականացված աշխատանքների արդյունքում Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցք (գյուղ Ուծերա) ճանապարհի 121 կմ-ին վերականգնվել է երթևեկությունը։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Ռիոնի գետը ճանապարհով անցնելու պատճառով։