Ուսումնական հաստատություններում ուժի մեջ են մնում կովիդ-կանոնակարգերը, ներառյալ՝ ջերմաչափման և ախտահանիչի կիրառումը
Ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, արհեստագործական ուսումնարաններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, անվտանգ միջավայր ապահովելու համար ուժի մեջ են մնում դպրոցների համար նախատեսված կովիդ-կանոնակարգերը, ներառյալ ջերմաչափումը և ախտահանիչ լուծույթների օգտագործումը: Նաև ուժի մեջ է մնում շնչադիմակ կրելու կանոնը,- այդ մասին տեղեկություն է տարածում ԿԳՆ-ն։
Գերատեսչությաան տվյալներով՝ Covid-19-ի վերաբերյալ ուսուցիչների և վարչակազմի ներկայացուցիչների պարտադիր թեստավորումը կշարունակվի։
«Ինչպես հայտնի է, երկու անգամ պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ թեստավորվում են ՊՇՌ թեստով, իսկ մեկ դեղաչափով պատվաստված կամ չպատվաստված ուսուցիչները՝ շաբաթը մեկ անգամ՝ արագ հակագենի թեստով։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դպրոցները մինչև ուսումնական տարվա վերջ ամբողջությամբ ապահովված են ախտահանիչ լուծույթներով, շնչադիմակների, ջերմաչափող սարքերով և ախտահանող միջոցներով։ Միաժամանակ, ուսուցիչների և աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով ԿԳՆ ներկայացուցիչները շարունակում են շարունակական մշտադիտարկումը Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցներում։
Ինչպես հայտնի է, երկրի դպրոցներում ուսումնական գործընթացը դեռ խառը ֆորմատով է ընթանում։ Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ ցանկության դեպքում, աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրել հեռավար ուսուցման ձևաչափը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացնենք, որ Համակարգող խորհրդի նիստի այսօրվա որոշմամբ վերացվում է թերմոսկրինգի և ախտահանիչ գորգ ունենալու պարտավորությունը։