Ուսուցիչների կորոնավիրուսով վարակվելու պատճառով Քոբուլեթիի քաղաքապետարանի Զեդա Սամեբա գյուղի հանրային դպրոցը անցել է հեռավոր ռեժիմի
Ուսուցիչների կորոնավիրուսով վարակվելու պատճառով Քոբուլեթիի քաղաքապետարանի Զեդա Սամեբա գյուղի հանրային դպրոցը անցել է հեռավոր ռեժիմի

Կորոնավիրուսով վարակման դեպքի պատճառով, Քոբուլեթիի մունիցիպալիտետի Զեդա Սամեբա գյուղի հանրային դպրոցն անցել է ուսուցման հեռավար ռեժիմի:

Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, պլանային թեստավորման արդյունքում դպրոցի վեց մանկավարժների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Աշակերտների շրջանում վարակման դեպքեր չեն արձանագրվել:

Աջարիայի կրթության նախարարության փոխանցմամբ, դպրոցը հեռավար ռեժիմում ուսուցումը կշարունակի հետագա 12-14 օրվա ընթացքում:

Կորոնավիրուսով վարակման դեպքի պատճառով հեռավար ռեժիմի էր անցել նաև Քոբուլեթիի երրորդ հանրային դպրոցը: