ՈՒսուցիչների իրավասության հաստատման քննություններին մասնակցել է 21 հազար մարդ
Առարկայական և մասնագիտական իրավասության հաստատման թեստավորմանը, որը անց է կացվել օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 8-ը, մասնակցել է մոտ 21 հազար ուսուցիչ և ուսուցիչ դառնալու ցանկացող, ինչը գրանցված դիմորդների 80%-ն է:
Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն, Սոփո Գորգոձեն թեստավորումն անց է կացվել Վրաստանի 8 քաղաքներում (Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Փոթի, Ախալցիխե, Օզուրգեթի, Զուգդիդի, Թելավի) բացված 13 կենտրոնում:
Ըստ նրա, գործընթացը ընթացել է հանգիստ իրավիճակում, առանց բարդությունների: