Ուշգուլիում անցկացվում է բողոքի ցույց: Բնակչությունը փակել է ճանապարհը: Նրանք տեղի իշխանությունից պահանջում են վերանորոգել պատմական աշտարակները, հոգ տանել մշակութային ժառանգության հուշարձանների մասին և լուծել այլ խնդիրներ:
Ցուցարարները ասում են, որ աշտարակների 90 տոկոսը ծանր վիճակում է:
Հուլիսի վերջին փլուզվել էր Ուշգուլիի աշտարակը:
Ցույցի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցով: