Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 185-կմ 192 (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում ձյան պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի Զարգացման և Ենթակառուցվածքների Կազմակերպությունը։
Գործակալության տվյալներով՝ կմ 101-կմ 184 (Լախամուլա-Ուշգուլի) հատվածում արգելված է կցորդով , կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Ինչպես նշվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ, Զուգդիդի-Լախամուլա հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։