Ուսանողների համար Թբիլիսի-Բուդապեշտի ուղղությամբ կկատարվի ևս մեկ սոցիալական չվերթ
Վրաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 8-ին, Թբիլիսի-Բուդապեշտի ուղղությամբ ուսանողների համար կկատարվի ևս մեկ սոցիալական չվերթ,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարի հայտարարությամբ, չվերթը վրաց ուսանողերին հնարավորություն կտա, ուսումը շարունակելու նպատակով մեկնել Եվրոպա:
«Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, մեր գործընկերների, արտաքին գործերի և կրթության նախարարությունների, ինչպես նաև երիրասարդության գործակալության հետ աշխատեցինք և արդյունքում, սեպտեմբերի 8-ին արդեն նշանակվել է սոցիալական սուբսիդավորվող հատուկ չվերթ: Այս չվերթի միջոցով ուսանողները, ովքեր սովորում են Հունգարիայում կամ Եվրոպայի որոշ երկրներում, կկարողանան մեկնել Բուդապեշտ»,- նշել է Նաթիա Թուրնավան: