Ուսանողը, ով սպանել է 14 մարդու Կառլի համալսարանում, ոստիկանության կողմից հայտնաբերված նամակում խոստովանում է, որ սպանել է ևս երկուսին
24-ամյա ուսանողը, ով 14 մարդու էր սպանել Կառլի համալսարանում, Չեխիայի ոստիկանության հայտնաբերած նամակում խոստովանել է, որ սպանել է ևս երկու մարդու։
Այս մասին «Գարդիան»-ը հայտնում է, հենվելով Չեխիայի ոստիկանության ներկայացուցչի վրա։
Ոստիկանության տվյալներով՝ նամակը հայտնաբերվել է կրակողի տանը՝ խուզարկության ժամանակ։ Դրանում ուսանողը խոստովանում է տղամարդու և երեխայի սպանությունը Պրահայի արևելյան ծայրամասում գտնվող Կլանովիցկի անտառում։
Դեկտեմբերի 21-ին զինված անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 25 մարդ։ Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողի մարմինը հայտնաբերվել է համալսարանում կրակոցներից 20 րոպե անց։ Նա Կառլի համալսարանի ուսանող էր։