Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
2021 թվականի օգոստոսի 18-20-ը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլիո Բոնասոն տարածաշրջանային շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և փոխվարչապետ, գյուղատնտեսության և բնապահպանության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Այցի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանցիսկո Բուստիլիո Բոնասոն կծանոթանա քաղաքի մշակութային տեսարժան վայրերին, այդ թվում, Վրաստանի ազգային թանգարանին: