Ուռուցքաբանական ախտորոշմամբ յուրաքանչյուր երեխա պետական ֆինանսավորմամբ հնարավորություն կունենա ախտորոշվել և բուժվել Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի առաջատար կլինիկաներում
Կառավարության նիստը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված հինգ հարց։
Հանդիպմանը քննարկվել է նախագիծը, ըստ որի՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ յուրաքանչյուր երեխա, պետական ֆինանսավորմամբ, Վրաստանի հետ մեկտեղ հնարավորություն կունենա ախտորոշվել և բուժվել Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի առաջատար կլինիկաներում։ Ծրագրի տարեկան բյուջեն կազմում է մոտավորապես 30 մլն լարի։
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուկայի նախնական հետազոտությունների հիման վրա արդեն իսկ ընտրվել են որպես արտասահմանյան ծառայություններ մատուցող ժամանակակից չափանիշներով և միջազգային հավատարմագրված բարձր տեխնոլոգիական կլինիկաներ, որտեղ ծառայությունների ողջ շրջանակը միավորված է մեկ տարածքում։
«Ծրագրի շրջանակներում հիվանդները հնարավորություն կունենան ստանալ բարձրակարգ, բարձր տեխնոլոգիական բժշկական ծառայություններ, այդ թվում՝ պրոտոնային թերապիա, որը ժամանակակից բժշկության մեջ վերջին խոսքն է պինդ ուռուցքների որոշ տեսակների բուժման համար։
Հարցի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հատկապես երեխաների համար որակյալ ուռուցքաբանական ծառայությունների հասանելիության ապահովումը պետության առաջնահերթությունն է», – ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ նրանց, մինչև ամսվա վերջ կստորագրվեն առողջապահության նախարարության և բուժհաստատությունների միջև համագործակցության պայմանագրերը, որից հետո ուռուցքաբանական ախտորոշմամբ երեխաները բժշկական ծառայություններ կստանան ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում՝ Իսպանիայում, Իսրայելում և Թուրքիայում:
«Արտասահմանում մինչև 18 տարեկան հիվանդների բուժման ծրագիրն անցումային փուլ կլինի, քանի դեռ Վրաստանում ծառայությունները կուժեղացվեն և կստեղծվի մանկական ուռուցքաբանության պետական կենտրոն՝ հագեցած ժամանակակից չափանիշներով և բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, որտեղ բժշկական ծառայությունների ամբողջական շրջանակ։ Այդ ուղղությամբ Առողջապահության նախարարությունն ակտիվորեն աշխատում է»,- նշված է կառավարության աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։