Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է, որ ցանկանում է մեծամասնություն ստեղծել Եվրամիության խորհրդարանում «ուժեղ և արդյունավետ Եվրոպայի» համար և վստահ է, որ կարող է նոր մանդատ ստանալ
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է, որ ցանկանում է մեծամասնություն ստեղծել Եվրամիության խորհրդարանում «ուժեղ և արդյունավետ Եվրոպայի» համար և վստահ է, որ կարող է նոր մանդատ ստանալ

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ցանկանում է մեծամասնություն ստեղծել Եվրամիության խորհրդարանում «ուժեղ և արդյունավետ Եվրոպայի» համար և վստահ է, որ կարող է նոր մանդատ ստանալ:

Որպեսզի նա մնա Եվրամիության առաջնորդ, ֆոն դեր Լեյենին անհրաժեշտ է Եվրամիության 27 առաջնորդների «որակյալ մեծամասնությունը», ինչպես նաև մեծամասնություն 720 տեղանոց Եվրախորհրդարանում:

«Մենք կարող ենք տարբեր լինել որոշակի հարցերում, բայց մենք բոլորս մտածում ենք կայունության մասին և բոլորս ցանկանում ենք ուժեղ և արդյունավետ Եվրոպա: Այդ իսկ պատճառով իմ քարոզարշավի ընթացքում ես քրտնաջան աշխատեցի՝ ստեղծելու եվրոպամետ ուժերի լայն և արդյունավետ մեծամասնություն: Իմ նպատակն է շարունակել այս ճանապարհը նրանց հետ, ովքեր եվրոպամետ են, ուկրաինամետ, օրենքի գերակայության կողմնակիցներ։ Վստահ եմ նոր մանդատ ստանալու հարցում, բայց իհարկե գիտեմ, որ ինձ դեռ շատ աշխատանք կա»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։