Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այս մասին սոցցանցում գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ջեռուցման սեզոնը սկսվում է, և Ռուսաստանը շարունակում է հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Մենք կաջակցենք Ուկրաինային քաջարի ջանքերում: Եկել եմ քննարկելու եվրոպական աջակցությունը՝ ձմռան պատրաստվածությունից մինչև պաշտպանություն, Եվրամիությանն անդամակցելու գործընթացից մինչև «Մեծ յոթնյակի» վարկերի հետ կապված առաջընթացը»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը սոցցանցում։
Սակայն, ինչպես պարզաբանեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, սա նրա ութերորդ այցն է Կիև։