Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև և նախատեսում է ելույթ ունենալ Գերագույն ռադայում։ Այս մասին հայտնում է «Ձայն» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին կհրապարակի ընդլայնման վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ կգնահատվի անդամակցության ձգտող 10 երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի առաջընթացը։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Եվրահանձնաժողովի նախագահի այցը կարող է դրական գնահատականի վկայություն լինել։