Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնական եվրահանձնակատարների պաշտոններում իրենց երկրների թեկնածությունները ներկայացնելու համար նամակ է ուղարկել ԵՄ անդամ երկրների ղեկավարներին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնական նամակով դիմել է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին՝ եվրահանձնակատարների պաշտոններում իրենց երկրների թեկնածությունները ներկայացնելու համար։
Ինչպես գրում է Պոլիտիկոն, ԵՄ անդամ երկրների ղեկավարները մինչև օգոստոսի վերջ պետք է ընտրեն պոտենցիալ եվրահանձնակատարներին, որոնց հետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն հարցազրույցներ կանցկացնի։
Յուրաքանչյուր երկիր ունի մեկ հանձնակատար: Գերմանիայից այս թեկնածուն ինքը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է, իսկ Եվրահանձնաժողովի փոխնախագահը կլինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը։
Եվրահանձնակատարների նոր կազմը հավաքագրվելուց հետո նրանք պետք է պաշտոնապես հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից, որտեղ առաջադրումները կլսեն քվեարկությունից առաջ։