Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մոլդովացիներին կոչ է արել մասնակցել Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Քիշնեւ կատարած այցի ժամանակ մոլդովացիներին կոչ է արել մասնակցել հոկտեմբերի 20-ին կայանալիք Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին։
Այս մասին ֆոն դեր Լեյենը հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ։
Եվրահանձնաժողովի նախագահը կարծում է, որ Մոլդովայի տեղը Եվրամիությունում է։
«Մոլդովացիներին մեծ փուլ է սպասվում։ Ես նրանց կոչ եմ անում օգտվել ընտրելու իրենց իրավունքից և ազատ ընտրություն կատարել»,- լրագրողներին ասել է Ֆոն դեր Լեյենը։
Մայա Սանդուն իր հերթին խոսել է Եվրահանձնաժողովի նախագահի այցի կարևորության մասին և նշել, որ հույս ունի, որ երկիրը կմիանա դաշինքին մինչև 2030 թվականը։
«Մոլդովական արտադրանքի ավելի քան 65%-ը գնում է ԵՄ շուկա։ Սա հստակ ցույց է տալիս, թե որտեղ են մեր տնտեսական շահերը»,- ասել է Մայա Սանդուն։
Մոլդովայում հանրաքվեն կանցկացվի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, որտեղ Մայա Սանդուն առաջադրվում է երկրորդ՝ չորս տարի ժամկետով։