Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա, Եվրամիությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ։ Այս մասին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Բուխարեստ կատարած այցի ընթացքում Ռումինիայի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Այնուամենայնիվ, Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունը աշխատում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ։
«Ուկրաինային մեր անսասան աջակցության հետ մեկտեղ մենք պատասխանում ենք Ռուսաստանի կառավարությանը կոշտ պատժամիջոցներով։ Մեր նպատակն է թույլ չտալ Կրեմլին պատերազմել իր հարևանների դեմ։ Դրա համար մենք աննախադեպ պատժամիջոցներ ենք կիրառել։ Այս պատժամիջոցները սահմանվել են նաև մեր դաշնակիցների և գործընկերների կողմից ամբողջ աշխարհում։ Մեր ներդրած պատժամիջոցների երեք ալիքներն արդեն ազդեցություն ունեն ռուսական տնտեսության, հետևաբար՝ Պուտինի պատերազմական ջանքերի վրա։ Մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, եթե տեղում իրավիճակը վատթարանա։ Միևնույն ժամանակ մենք պատրաստվում ենք հաշվեհարդարի, մասնավորապես, պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգամատակարարումը»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։