Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը գտնում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը վաղաժամ է
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը գտնում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը վաղաժամ է։
Նրա խոսքով, Թեհրանի դեմ պատժամիջոցները սահմանվել են Իրանի կառավարության կողմից սեփական բնակչության նկատմամբ շարունակական ճնշման պատճառով։
«Մենք կարծում ենք, որ դեռ շատ վաղ կլինի պատժամիջոցները վերացնելու համար։ Մենք պետք է տեսնենք հիմնարար փոփոխություններ Իրանում, նախքան պատժամիջոցները վերացնելը», – ասել է նա Բեռլինում կայացած պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության և նրա բավարական դաշնակից Քրիստոնեա-սոցիալական միության հանդիպման ժամանակ։